ԱԱԾ մամուլի խոսնակ է նշանակվելու Հանրային հեռուստաընկերության աշխատակից Կարեն Հակոբյանը. «Հայկական ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ հավաստի աղբյուրների, առաջիկայում Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ է նշանակվելու Հանրային հեռուստաընկերության աշխատակից Կարեն Հակոբյանը, որը համարվում է Հ1–ի վարչական բաժնի աշխատակից։
Իրականում Հակոբյանը ԱԱԾ աշխատակից է, որը փաստորեն, «կանտրոլի տակ» է պահել Հ1–ի անցուդարձը։ Հիշեցնենք, ԱԱԾ մամուլի քարտուղարի պաշտոնը Արծվին Բաղրամյանի մահից հետո տևական ժամանակ է, թափուր է և լրագրողները շատ դեպքերում դժվարանում էին որևէ հարցով մեկնաբանության ստանալ ԱԱԾ-ից։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ Հ1–ում Կարեն Հակոբյանի փոխարեն արդեն մի քանի օր է. այլ անձ Է աշխատում։ Ենթադրվում է, որ Հակոբյանի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի փետրվարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։