Ֆրանսիայում անհայտ անձը հրազենային զենքով ներխուժել է հյուրանոց
Անհայտ անձը հրազենային զենքով ներխուժել է Ֆրանսիայի հարավում գտնվող հյուրանոցներից մեկը։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Դեպքը պատահել է Բոլին կոչվող վայրում։ Տեղի ժամանակով ժամը 13:45-ին զինված չարագործը ներս է թափանցել ճանապարհի մոտ գտնվող «Ֆորմուլա-1»-ի հյուրանոցներից մեկը։ Շենքը ամնիջապես էվակուացիայի է ենթարկվել տեղի ոստիկանության օգնությամբ։
Տվյալ պահին տղամարդը դեռ գտնվում է շենքում, որի շրջակայքում ոստիկանությունը անվտանգության միջոցառումներ է ձեռնարկել։
Զինված մարդու պլանները դեռ հայտնի չեն։