58395 դիտում
22:22 23-08-2018
«Զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ Քննչական կոմիտեի աշխատակիցները»
«Զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ Քննչական կոմիտեի աշխատակիցները»։
Այս պահին, ինչպես մեզ հետ զրույցում ասաց «Մարաթուկ» տուրիստական ընկերության տնօրեն Զորիկ Վարդանյանը.
«Զենքով-զրահով գործակալություն են ներխուժել ՊԵԿ Քննչական կոմիտեի աշխատակիցներ եւ առանց պատճառաբանության խուզարկություններ են իրականացնում: Գործակալությունում այդ պահին եղել են նստած հինգ-վեց հաճախորդ, ովքեր տեսնելով զինված անձանց թողել դուրս են եկել, սա ինչ խայտառակություն է: Այնպես են ներս մտել, ասես վտանգավոր հանցագործի են պատրաստվում վնասազերծել: Հրել են կնոջս եւ տղայիս, կնոջս ձեռքից խլել են ձեռքին եղած դրամապանակլը, ասելով, իբր փորձում է թուղթ փախցնել: Էս որ դարում ենք ապրում ես չեմ հասկանում: Նախ սկզբում չներկայացան, տպավորություններ, որ գողական աշխարհի ներկայացուցիչ է իրենցից մեկը»:
[b]- Ինչի՞ց ենթադրեցիք:
[/b]
- Դե իհարկե հետո պարզվեց, որ գողական չի, այլ ՊԵԿ քննչական կոմիտեի աշխատող: Դուք պետք է տեսնեիք, թե ինչ գողական բառապաշարով էր խոսում` «լավ եմ անում այ տղա», «նստար տեղդ» ու նման այլ բաներ:
[b]- Ինչ-որ բան հայտնաբերե՞լ են:
[/b]
- Միայն թուղթ են ստուգում:
[b]- Լավ եթե թղթեր են ստուգում, զինված մարդիկ ի՞նչ են անում:
[/b]
- Ասում են` զինված անձիք իրենց են պաշտպանում, որ մենք հանկարծ իրենց չխփեք: Էն էլ ես էլի, որ որ սաղ կյանքս մի հատ ճանճ չեմ սպանել: Ես երեւի վաղը հանդես կգամ ասուլիսով: Ամբողջը լուսանկարով, տեսագրություններով կներկայացնեմ:
[b]- Դուք հարկային պարտավորություններ ունե՞ք այս պահին:
[/b]
- Ո՛չ: Բայց ես երեւի թողնեմ գնամ էս երկրից: Այս խուզարկություն կոչվածը մեծ ստվեր գցեց իմ բիզնեսի վրա, էլ չեմ խոսում, որ ժամերի ընթացքում` իմ երեսուն տարվա բարի համբավը գետնին հավասարվեց: Մենք մտածում էինք, որ նոր ղեկավարությունը ժողովրդի կողքին կկանգնի, կաջակցի բիզնեսների առաջընթացին, բայց դուրս է գալիս, որ նոր իշխանությունը փայտն առել ընկել է ժողովրդի ջանին:
Նմանատիպ նյութեր
9362 դիտում
22:31 19-07-2016
Ֆրանսիայում անհայտ անձը հրազենային զենքով ներխուժել է հյուրանոց
1180 դիտում
09:15 01-08-2023
ՔՊ-ականները «զենք-զրահով» պատրաստված սպասում են Դավիթ Տոնոյանին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
550 դիտում
09:22 20-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Աշոցք-Բավրա ճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
658 դիտում
23:38 19-12-2024
Քննարկվել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի էներգետիկայի ոլորտի կետերը
724 դիտում
23:14 19-12-2024
Լարսը փակ է բեռնատարների համար