211652_close_icon

Մեղադրանք է առաջադրվել դատական ակտերի հարկադիր կատարողին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

views-count1757 դիտում article-date 12:36 19-07-2016
Դատական ակտը դիտավորությամբ չկատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բաժնի հարկադիր կատարողը, իր վարույթում գտնվող կատարողական վարույթով կատարողական գործողությունների ընթացքում, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, 2013 թվականի փետրվարի 19-ին կայացած հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ «Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին» արձանագրությունն ու բնակարանի առուվաճառքի մասին պայմանագիրը չի ստորագրել և առանց «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված հիմքի, օրեր անց որոշում է կայացրել աճուրդում հաղթած անձի կողմից աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը, իբր, ստորագրելուց հրաժարվելու հիմքով հարկադիր էլեկտրոնային աճուրդը չկայացած հայտարարելու և կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ նշանակելու մասին, ինչի հետևանքով կրկնակի աճուրդի ժամանակ նշված բնակարանը ձեռք է բերել մեկ այլ անձ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր