968 դիտում
20:34 21-07-2016
Կատարվում է քննություն՝ պարզելու դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից բռնությամբ զուգորդված լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալները
Քաղաքացի Մարինե Ծ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Դիլիջանի բաժնի աշխատակիցների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Մարինե Ծ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Դիլիջանի բաժնի աշխատակիցների կողմից իրեն և ընտանիքի անդամներին իրենց տարածքից վտարման փորձ կատարելու ժամանակ նույն բաժնի պաշտոնատար անձն անհամաչափ բռնություն է կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Բացի այդ, նույն տարածքից իրեն ու ընտանիքին վտարելու ժամանակ՝ որպես պարտատեր հանդես եկող ՍՊ ընկերության աշխատակիցը ևս բռնություն է կիրառել իր նկատմամբ, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
Քաղաքացի Մարինե Ծ.-ի հաղորդման հիման վրա՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
667 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին