CNN հեռուստաալիքին տբած հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է իր երկրում տեղի ունեցող արյունալի իրադարձությունները, այդ թվում՝ Մարմարիսի հյուրանոցում իր հանգրվանելը, որն իր համար կարող էր ողբերգական ավարտ ունենալ, հաղորդում է Anadolu-ն:
«Եթե ես այնտեղ ևս 15 րոպե մնայի, ապա ինձ կարող էին կամ պատանդ վերցնել կամ էլ սպանել: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է ատարվել և կան մարդիկ, ովքեր պատրաստ են ամեն պահի էլ նման օպերացիաներ իրականացնել»,-ասել է նա և հաբելել, որ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը, որը փորձեց հեղաշրջման միջոցով պետական կառույցների վրա վերահսկողություն սահմանել, էական վնաս է հասցվել:
«Մինչև հիմա մեր երկիրը հանձնել է այն ահաբեկիչներին, որոնց պահանջել եք, ինչո՞ւ դուք դա չպետք է անեք: Եթե դա տեղի չունենա, ապա մենք էլ նույն կերպ կվարվենք»,-ասել է Էրդողանը՝ պատասխանելով հարցին, որ եթե ԱՄՆ-ի իշխանությունները չբավարարեն Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու Անկարայի պահանջը, ինչ քայլեր կձեռնարկեն թուրքական իշխանությունները:
Էրդողանը կրկին հայտարարել է, որ միանշանակ կողմ է երկրում մահապատժի վերականգնմանը: