211652_close_icon

«Եթե ուշ դուրս գայինք Մատաղիսի ապաստարանից՝ հենց նկուղում մեզ էլ կսպանեին». զոհված սպայի կին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. 168.am

views-count64000 դիտում article-date 17:06 08-11-2020
«Մանվելը գումարտակի հրամանատար էր, շատ հարգված մարդ, ես հպարտ էի, որ իր նման մարդ կար իմ կողքին»,- [url=https://168.am/2020/11/08/1401291.html?fbclid=IwAR20dzJvCu6Lx6qx8Z2JO2nBf6dRwDAIrytBgrscLITYFcrqfxqlU4Kigi0]168.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված փոխգնդապետ Մանվել Արծրունու Կարապետյանի այրին՝ Վիկտորիան: Մանվելը և Վիկտորիան ամուսնացել են 2014 թվականի նոյեմբերին, հարսանիքից մեկ ամիս անց տեղափոխվել են Արցախ, քանի որ Մանվելի ծառայությունն այնտեղ էր. «Մանվելն այդ ժամանակ արդեն 5 տարի Թալիշում էր ծառայում: Շատ խելացի, գրագետ տղա էր, ինձ իր մեջ հենց գրագիտությունն էր գրավել: Միասին այնտեղ ապրել ենք մինչև քառօրյա պատերազմը: Այդ ժամանակ մեծ աղջիկս ծնվել էր, նրա հետ եկա Հայաստան, սակայն 8 ամիս անց կրկին տեղափոխվեցինք Արցախ, բայց արդեն՝ Մատաղիս: 2018 թվականին էլ ծնվեց մեր երկրորդ բալիկը, էլի աղջիկ: Առաջին անգամ, որ գնացի Թալիշ, ամբողջն ավերակներ էր, այնքան էլ հաջող տուն չէր, բայց լիարժեք էր, երբ մենք իրար հետ էինք, հաշտ-համերաշխ ապրել ենք»: Վիկտորիան պատմեց, որ ամուսինը 2021 թվականի մայիսին պետք է գար Վազգեն Սարգսյան ռազմական համալսարան, որպեսզի ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու համար դասընթացներ անցներ. «Ինքը 3 տարի արդեն գումարտակի հրամանատար էր, դասերից հետո արդեն պետք է Հայաստանի տարածքում նշանակեին պաշտոնի, քանի որ 2009 թվականից սկսած յուրաքանչյուր 14 օրը մեկ հերթափոխով դիրք էր պահել ուղիղ 11 տարի: Պետք է գար Հայաստան՝ գրասենյակային ծառայության անցներ, բայց պատերազմը խանգարեց: Նպատակներ ուներ, որ տուն առներ, Հայաստանում հարազատների շրջապատում ապրելը, և ամենակարևորը՝ արու զավակ ունենայինք»: Մանրամասներն՝ [url=https://168.am/2020/11/08/1401291.html?fbclid=IwAR20dzJvCu6Lx6qx8Z2JO2nBf6dRwDAIrytBgrscLITYFcrqfxqlU4Kigi0]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր