211652_close_icon
views-count2190 դիտում article-date 12:23 19-07-2016

Մարվել են խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Հուլիսի 18-19-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում այրվել է մոտ 500 քմ խատածածկ տարածք, Թբիլիսյան խճուղիում` «Շամպայն գինիների գործարանի» մոտակայքում՝ մոտ 300 քմ, Դավթաշենի 1-ին թաղամասի թիվ 17 շենքի ետնամասում՝ 200 քմ, Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Խարբերդի ամառանոցների 25-րդ փողոցի թիվ 12 տան մոտակայքում՝ մոտ 700 քմ, Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակա սարի լանջին՝ մոտ 10 հա, Նոր Նորքի 5-րդ զանգվածում` «Սրբ. Սարգիս» եկեղեցու մոտակայքում՝ 1500 քմ, Վարդաշենի թիվ 26 ուսումնարանի մոտակայքում՝ մոտ 400 քմ, Բրյուսովի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում՝ 500 քմ խատածածկ տարածք: Մասիս-Նորաբաց ավտոճանապարհի 4-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվել է ցորենի հնձած արտ մոտ 1,5 հա և եղեգնուտ մոտ 200 քմ, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի խաչի ձոր կոչվեղ տարածքում այրվել է 18 հա բուսածածկ տարածք և 4 հա խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 300 քմ, Փարպի-Նազրվան ավտոճանապարհի մոտակայքում՝ մոտ 7 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի խաչքարին հարակից տարածքում՝ մոտ 1000 քմ խատածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր