45998 դիտում
22:54 18-07-2016
Ողբերգական դեպք Երևանում․ հարազատները քաղցկեղով հիվանդ 77-ամյա ծերունուն հայտնաբերել են տանը կախված
Այսօր՝ հուլիսի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի 1 հասցեի շենքերից մեկի բնակարանում տղամարդու կախված դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի ավագ քննիչ՝ Սերգեյ Թասալյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված բանակարանի հյուրասենյակից դեպի պատշգամբ տանող դռան փեղկին՝ կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ՝ 77-ամյա Յ․Բ․-ի դին։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների ծերունին ունեցել է քաղցկեղ, և եղել է տանը մենակ ու այսօր հարզատները վերադառնալով տուն նրան հայտնաբերել են այդ վիճակում։
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
26057 դիտում
20:15 10-09-2017
Ոսկետափում սպանված 80-ամյա ծերունուն խոշտանգել են չորս հոգով. Հարազատները մանրամասներ են պատմում
146880 դիտում
13:59 16-11-2015
Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում. 29-ամյա աղջկան մայրը հայտնաբերել է տանը կախված