26075 դիտում
20:15 10-09-2017
Ոսկետափում սպանված 80-ամյա ծերունուն խոշտանգել են չորս հոգով. Հարազատները մանրամասներ են պատմում
Արարատի մարզի Ոսկետափ գյուղում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած սպանությունից նոր մանրամասներ են պատմում հարազատները:
Հիշեցնենք, որ գյուղի բնակիչ 80-ամյա Սարգիս Թադեւոսյանին դուստրերը հայտնաբերել էին սեփական տանը սպանված վիճակում: Ավելի ուշ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նրա սպանության գործում մեղադրյալ է ներգրավվել նույն գյուղի 27-ամյա բնակիչ Վարազդատը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՔԿ-ի նախնական տվյալներով՝ տեղի ունեցածը վենդետա է եղել: Նա որոշել է վրեժխնդիր լինել հոր սպանության համար:
Սարգիս Թադեւոսյանի հարազատները զանգահարել են NEWS.am-ի խմբագրություն եւ տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ հայտնել: Նրանք վրդովված են, որ սպանության գործով միայն մեղադրյալ է ներգրավվել 27-ամյա երիտասարդը, մինչդեռ սպանության օրը դուստրերը տեսել են, որ բակից փախել է չորս հոգի: Նախ հարազատներն ասացին, որ վենդետայի պատճառ հանդիսացած սպանությունը տեղի է ունեցել 1994 թվականին, որի համար դատապարտվել են հինգ հոգի, որից մեկն էլ եղել է Սարգիս Թադեւոսյանը: Վերջինս տասը տարի անցկացրել է անազատության մեջ: Նշենք, որ Սարգիս Թադեւոսյանը կնոջ մահից հետո մենակ էր ապրում: Կինը մահացել է դեպքից մեկ ամիս առաջ: Ըստ հարազատների՝ նրա վրա հարձակվել է չորս հոգի եւ մինչ սպանությունը նախ դաժանաբար խոշտանգել են, գյուղատնտեսական գործիքներով ծեծել են:
Մանրամասները` [url=https://news.am/arm/news/409095.html]News.am[/url] կայքում:
Նմանատիպ նյութեր
10019 դիտում
14:16 10-02-2022
Պատերազմն այս ընտանիքից խլեց չորս կյանք, չորս սյուն, չորս երազանք, չորս ապագա. aravot.am
46019 դիտում
22:54 18-07-2016
Ողբերգական դեպք Երևանում․ հարազատները քաղցկեղով հիվանդ 77-ամյա ծերունուն հայտնաբերել են տանը կախված
Այս բաժնից
937 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
865 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
922 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին