ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «Սպարապետ»․ Ալլա Լևոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1993 թ.-ին Ալլա Լևոնյանը մասնակցել է «Արձագանք» ստուդիայի ամենամսյա «Բոհեմ» մրցույթ-փառատոնին՝ իր հեղինակած «Օտարական» և «Վերադարձիր» երգերով և արժանացել 1-ին մրցանակի։
1994 թ. իր հեղինակած «Կգտնեմ» երգով մասնակցել է ամենամյա «Ասուպ» մրցույթ-փառատոնին և դարձել մրցանակակիր, որից հետո ընդունվել է Հայաստանի Երգի պետական թատրոն:
1997-99 թթ. «Ես եմ», «Հայաստան», «Հոյնար» երգերով մասնակցել է «Այո» մրցույթ-փառատոներին և 3 տարի անընդմեջ հաղթել։ 1999 թվականից ծավալում է համերգային գործունեություն հայրենիքում և արտասահմանում։
Աշխատել է նաև Հայաստանի Հանրային ռադիոյում և ունեցել է սեփական հաղորդումը։