211652_close_icon
views-count10150 դիտում article-date 18:08 18-07-2016

Մինչև Երևանի քաղաքապետն ու կոմունալ վարչության պետը չխառնվեցին, Երևանում «մարդակեր» դիտահորը՝ «չգլխատվեց»․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 17-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Երևանում՝ Բագրատունյաց պողոտայում, «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց բաց դիտահորը պատուհաս էր դարձել վարորդների համար, ու տևական ժամանակ է այդ անտարբերության պատճառով ավտովթարների պակաս չեր զգացվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 18-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ՝ Հրայր Անտոնյանի և «Երեւան Ջուր» ընկերության տնօրեն՝ Գոռ Գրիգորյանի հսկողութամբ, կարճ ժամանակում պատասխանատու մարմինները կատարեցին դիտահորի նոր տեղադրման աշխատանքները։ 2 օր անց պետք է կատրվի նշված հատվածում նաև ասֆալտապատման աշխատանքներ։ Հուսանք, որ մայրաքաղաքում այլևս նման «մարդակեր» դիտահորեր ու փոսեր չեն լինի։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/18/90700/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ` հուլիսի 17-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում` «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, բաց դիտահորի պատճառով 33-ամյա Սերգեյ Սիմոնյանը իր վարած Opel մակնիշի 34 UN 070 համարանիշի ավտոմեքենայով վթարի էր ենթարկվել: Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարները, ովքեր անհրաժեշտ աշխատանքներ էին կատարել, որպեսզի այլ մեքենաներ նույնպես չհայտնվեն դիտահորի մեջ: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննիչ Արտյոմ Համզոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ արդեն 10 օր է, դիտահորը բաց է և չէին կարողանում հաշվել դրա պատճառով տեղի ունեցած վթարների քանակը: Նրանք հայտնեցին, որ բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան սակայն հարցին այդպես էլ լուծում չի տրվել, իսկ դեպքից բառացիորեն հաշված րոպեներ առաջ մի քանի մեքենաներ կրկին դիտահորի պատճառով վնասել էին անվադողերը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր