211652_close_icon
views-count22255 դիտում article-date 18:26 22-06-2022

Մինչև Երևանի քաղաքապետն ու «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը չխառնվեցին, Արաբկիրի վարչական շրջանի անլուծելի խնդիրը չլուծվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հունիսի 22-ին, կարծես թե վերջապես լուծվեց Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչների, մանկապարտեզի աշխատակիցների, սաների, նրանց ծնողների, ՀՀ գլխավոր դատախաության, Զինվորական դատախազության ծառայողների արդարացիորեն բարձրացրած  խնդիրը:

Այսօր Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կարգադրությամբ՝ Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն  Բեգոյանի գլխավորությամբ, հայտնաբերվեց «չարաբաստիկ»  այն վթարված ջրախողովակը, որը 2  ամիս է, Արբակիրի թաղապետարանի աշխատակիցները փնտրում, բայց չէին գտնում:

Այսօր «Կանաչապատման» աշխատակիցները ոչ միայն կարճ ժամանակում հայտնաբերեցին թերությունը, այլև 1 ժամ պահանջվեց իրենց գործին գիտակ մասնագետներին, ովքեր վերացրեցին թերությունը:

Աշխատանքներին ներկա էր նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մեկ ամսից ավելի էր, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչները, այնտեղ գործող մանկապարտեզի աշխատակիցները, սաները, սաների ծնողները, ՀՀ գլխավոր դատատախազության զինվորական դատախազության ծառայողները չէին կարողանում ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչու է նշված փողոցում տիրում հակասանիտարական վիճակ:  

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Փափազյան փողոցից դեպի ՝ Սունդուկյան փողոց մոտ 1 կիլոմետրանոց ճանապարհին հոսում է կասկածելի ջուր: Չգիտենք, խմելու է, ոռոգման, թե կոյուղու:   Բազմիցս ահազանգել ենք «Վեոլիա Ջուր», Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, գալիս են, նայում են, ասում են՝ խնդրին ծանոթ ենք, հեսա կլուծենք ու այդքանով իրենց առաքելությունը համարում են կատարած: Ամառվա այս տապին արդեն գարշահոտություն է տիրում: Է չենք ուզում երեխաներին ուղարկել մանկապարտեզ, քանի որ այդ կասկածելի ջրերի միջով են երեխաներն անցնելու: Էրեխեքին էլ վախենում ենք արդեն թողնել իջնել բակ՝ խաղալու, բայց դե, երեխաները հո չեն հասկանում, թե ինչու ենք արգելում:

Թաղապետարանից եկան, ասացին՝ խնդիրը վերջնական կլուծենք, բայց ունքը սարքելու փոխարեն աչքը հանեցին, գնացին: Հիմա ո՞նց չասես, եթե Երևանն այդքան սիրում եք, եթե երևանցու համար այդքան սրտացավ եք, բա էս խնդիրը ոնց ե՞ք լուծելու: Ասում եք, պայքարում ենք կորոնավիրուսի դեմ: Միթե՞ սա կորոնավիրուսի պես վտանգավոր չէ:

Եթե մի քիչ սրտացավ մոտենան խնդրին, ժամերի հարց է, կարող են գտնել, թե որտեղից է դուրս գալիս այս կասկածելի ջուրն ու դրա դեմն առնեն: Էլ հույս էլ չունենք թաղապետարանից: Թաղապետը մի քանի հոգու հետ գալիս, ֆռռում, ֆռռում, ու թողնում, գնում  է: Մեզ փողոցում անկապ տեղը ֆռֆռացող թաղապետ պետք չէ, մենք ուզում ենք մեր մատից փուշ հանող թաղապետ ու դրա համար հույսներս դրել ենք Երևանի քաղաքապետ Հրաչյա  Սարգսյանի վրա, քանի որ հետևում ենք, որ ինչքան խնդիրներ են լուծվել, երբ նա այցելել է խնդրահարույց վայրեր»: 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր