3283 դիտում
17:45 18-07-2016
« Դպրոցում առաջին օրն ուսուցչուհի Տիկին Մդինգանեն բոլոր աշակերտներին տվեց անգլիական անուններ։ Այդ ժամանակ դա ավանդույթ էր աֆրիկացիների շրջանում»․ Նելսոն Մանդելա
Համալսարանից հեռանալուց հետո Նելսոն Մանդելան իր խնամակալին հայտնեց իր առաջիկա կայանալիք ամուսնության մասին։ Դժգոհ լինելով իրադարձությունների շրջադարձներից՝ 1941 թվականին Մանդելան, իր զարմիկի հետ միասին, որոշեց փախչել Յոհանեսբուրգ, որտեղ նա աշխատանքի էր անցել տեղական ոսկու արդյունահանման հանքերից մեկում։
Սակայն, երբ նրա պետը տեղեկանալով Նելսոնի՝ խնամակալից փախչելու մասին, ազատեց նրան աշխատանքից։
Յոհանեսբուրգի արվարձաններում տեղավորվելուց հետո Մանդելան, այնուամենայնիվ, կապ հաստատեց իր խնամակալի հետ և հայտնեց, որ զղջում է իր արարքի համար։
Հետագայում նրան հաջողվեց ստանալ ոչ միայն խնամակալի համաձայնությունը, այլև ֆինանսական օգնություն՝ ուսումը շարունակելու համար։ Որոշ ժամանակ անց Նելսոն Մանդելան տեղավորվեց մի իրավաբանական ֆիրմա՝ որպես ստաժոր-գործավար՝ ի շնորհիվ իր ընկերոջ և դաստիարակի՝ Ուոլթեր Սիսուլուի, ում հետ հանդիպել էր Յոհանեսբուրգում։
Աշխատանքի ընթացքում Մանդելային, հեռակա կարգով, 1942 թվականին հաջողվեց ստանալ հումանիտար գիտությունների բակալավրի աստիճան ՀԱՀ համալսարանում, ապա 1943 թվականին նա սկսեց ուսումնասիրել օրենքը Վատվատերսրանդի համալսարանում։
Այնտեղ նա ծանոթացավ հետագայում ռասսայական խտրականության դեմ պայքարող այնպիսի զինյալների հետ, ինչպիսիք էին Ջո Սլովոն ու Հարրի Շվարցը (հետագայում Մանդելայի կառավարութայն տարիներին, Ջոն դարձավ Բնակարանային շինարարության նախարար, իսկ Հարրին՝ ԱՄՆ-ում ՀԱՀ դեսպան)։
2004 թվականից սկսած Մանդելն դարձավ Երիտասարդության Դելֆիյան դեսպան և միջազգային Դելֆիյան խորհրդի հարգարժան անդամ։ 2014 թվականի հուլիսին Նելսոն Մանդելայի հայրենիքում, ինչպես նաև Իստ-Լոնդոնում տեղի ունեցավ հատուկ Դելֆիյան գագաթնաժողով, որը նվիրված էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում ժողովրդավարության ընդունման և Միջազգային Դելֆիյան խորհրդի 20-ամյակին։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում Նելսոն Մանդելան հայտնի էր նաև Մադիբա անունով։ Հանրապետության ամենատարեց և երկարակյաց նախագահն էր․ ապրել է 95 տարի (նախագահության ակզբում` 76 տարեկան էր, իսկ ավարտին՝ 81)։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1030 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1048 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
931 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել