211652_close_icon

Ամիօ բանկը՝ հեղինակավոր Khaleej Times-ում

views-count313 դիտում article-date 11:38 05-11-2025
Ամիօ բանկի Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը հարցազրույց է տվել Արաբական Միացյալ Էմիրություններում լույս տեսնող անգլալեզու «Khaleej Times» թերթին՝ ներկայացնելով բանկի ռազմավարական առաջնահերթություններն ու միջազգային ծրագրերը։

Նա նշել է, որ Ամիօ բանկը՝ անցնելով կորպորատիվ բանկինգից դեպի մանրածախ և ՓՄՁ վարկավորում, դարձել է թվային լուծումների և հաճախորդակենտրոն մոտեցման առաջատարներից մեկը։ Այսօր բանկը սպասարկում է ավելի քան 160,000 հաճախորդի և համարվում է երկրորդ խոշոր հիփոթեքային վարկատուն Հայաստանում։

Խոսելով միջազգային ծրագրերի մասին՝ Գևորգ Թառումյանը ընդգծել է համագործակցությունների կառուցումը եվրոպական, ամերիկյան, մերձավորարևելյան և ասիական բանկերի հետ։ Ամիօ բանկը նախատեսում է առաջիկայում ներկայացված լինել ԱՄԷ-ում՝ Պարսից ծոցի ներդրողներին հնարավորություն տալով հեշտությամբ օգտվել Հայաստանի բանկային, պարտատոմսային և այլ ֆինանսական հնարավորություններից։

Ամբողջական հարցազրույցը կարդացեք այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր