211652_close_icon
views-count6736 դիտում article-date 15:32 18-07-2016

Հրաձգություն Վրաստանի արդարադատության նախարարության շենքի մոտ. կան վիրավորներ

Թբիլիսիում, այդ երկրի Արդարադատության նախարարության պատիժների իրականացման ազգային բյուրոյի շենքի բակում փոխհրաձգություն է տեղի ունեցել այսօր: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, կոնֆլիկտն առաջացել է 2 անձանց միջև, որի ընթացքում նրանք սկսել են հրազանից կրակոցներ արձակել միմյանց վրա: Ըստ տեղեկությունների՝ երկուսն էլ հոսպիտալացվել են: Գերատեսչությունից հայտնել են, որ միջադեպը որևէ կապ չունի բյուրոյի հետ. «Դա եղել է կոնֆլիկտ՝ 2 մասնավոր անձանց միջև»: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ծառայողները:

Նմանատիպ նյութեր