211652_close_icon
views-count1116 դիտում article-date 18:34 22-04-2014

Հրաձգություն՝ Վաշինգտոնում․ կան վիրավորներ

ԱՄՆ֊ի մայրաքաղաք Վաշինգտոնի Ազգային կենդանաբանական այգում տեղի ունեցած կրակոցների հետևանքով վիրավոր է 2 տղամարդ, գրում է Washington Post֊ը։ Քաղաքի ոստիկանությունը հայտնում է, որ կրակոցների դրդապատճառները դեռ անհայտ են։ Միջադեպը տեղի է ունեցել Սուրբ Զատկի միջոցառման պատճառով առաջացած խառնաշփոթի ընթացքում։ Նշենք, որ 2000 թ․ կենդանաբանական այգու մուտքի մոտ կրակոցներից 7 մարդ էր մահացել։

Նմանատիպ նյութեր