Իրանը ստացել է С-300 ՀՕՊ համակարգերի համար նախատեսված հրթիռները
Իրանը ստացել է ПВО С-300 համակարգերի համար նախատեսված հրթիռները, ինչից հետո հաստատվեց տեղեկությունը, որ պայմանագիրը նախատեսում է հենց С-300 ПМУ-2 մոդելի մատակարարում, հաղորդում է Tasnim գործակալությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ռազմամթերքից հենց երևում է, որ Ռուսաստանը համաձայնվել է Իրանին վաճառել С-300 ПМУ-2 մոդելը:
Հիշեցնենք, որ Իրանը 4.2 մլրդ դոլարի հայց էր ներկայացրել միջազգային դատարան՝ պայմանագրով նախատեսված C-300-ների մատակարարումը չիրականացնելու համաև: Առաջին խմբաքանակը Իրանը ստացել է այս տարվա ապրիլին: