Օգնության են հասել փրկարարները
Հուլիսի 17-ին, ժամը 20.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էջմիածնի հին խճուղիում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տարեց քաղաքացին հայտնվել է ձորակում և չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ձորակից դուրս են բերել Մ. Հ.-ին (ծնվ. 1939թ.), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: