12606 դիտում
20:25 17-07-2016
Դավիթ Շահնազարյան. «Ձեր գործողություններով ապացուցեցիք, որ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը հիմնավոր է»
Դավիթ Շահնազարյանը Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին եւ մյուսներին կոչ է անում. «ցած դրեք զենքը, հանձնվեք իրավապահ մարմիններին»․
«Այս պահին գխավոր նպատակը արյունահեղությունից խուսափելն է եւ ստեղծված իրավիճակում բանակցությունների միջոցով հանգուցալուծումը: Մինչ այժմ զերծ էի մնում քաղաքական որեւէ մեկնաբանությունից` համարելով, որ ցանկացած քաղաքական մեկնաբանություն կարող է էլ ավելի սրել իրավիճակը: Բայց հիմա, կարծես դրությունն էլ ավելի է բարդանում։ Դիմում եմ այն անձանց, որոնք զավթել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը` Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին եւ մյուսներին:
Ձեր գործողությունները հարված են ոչ թե ՀՀ ներկայիս իշխանություններին, այլ մեր պետականությանը եւ մեր ժողովրդին։ Դուք ապացուցեցիք, որ Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը հիմնավոր է: Անկախ նրանից, թե ով ինչպիսի վերաբերմունք ունի ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ` դուք չունեք եւ չեք ունենալու հասարակական աջակցություն։ Կոչ եմ անում ձեզ` վայր դնել զենքերը, հանձնվել իրավապահ մարմիններին, եւ գուցե այդ դեպքում մեր հասարակությունը փոքր-ինչ մեղմի իր վերաբերմունքը ձեր հանդեպ, եւ դատարանը դա հաշվի կառնի։
Հակառակ դեպքում, հետագա արյունահեղության ողջ պատասխանատվությունն ընկնելու է ձեր եւ անձամբ Ժիրայր Սեֆիլյանի վրա: Վստահ եմ, որ այս կոչը պաշտպանում են մեր հասարակության ջախջախիչ մեծամասնությունը եւ ձեր հարազատները»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանն` անդրադառնալով այսօր մի խումբ զինված անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավմանը, որի արդյունքում կա մեկ զոհ, վիրավորներ եւ պատանդներ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Նյութի աղբյուրը՝ [url=http://www.aravot.am/2016/07/17/716215/] www.aravot.am[/url]
Նմանատիպ նյութեր
869 դիտում
10:07 06-05-2015
Առաջիկա օրերին կարճվելու է Ժիրայր Սեֆիլյանի և նրա խմբի դեմ հարուցված քրեական գործը. ՀԺ
2253 դիտում
09:18 23-06-2016
Ժիրայր Սեֆիլյանի գործով մյուս ձերբակալվածները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1111 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
718 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
604 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար