Ժիրայր Սեֆիլյանի գործով մյուս ձերբակալվածները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշեց Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը: Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով՝ նախնական համաձայնությամբ խմբի անդամների կողմից ապօրինի զենք-զինամթերք պահելը:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ այս գործով կալանավորված անձանցից են Ներսես Պողոսյանը և Հովհաննես Պետրոսյանը: Վերջիններս Երևանի բնակիչներ են: Մենք տեղեկացանք նաև, որ այս գործով մյուս երկու ձերբակալվածներն են Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանը: Իսկ Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]