211652_close_icon
views-count27316 դիտում article-date 12:25 17-07-2016

Խոշոր ավտովթար Վահագնի թաղամասում. Skoda-ն տապալել է էլեկտրասյունը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում 55-ամյա Մհեր Ստեփանյանը իր վարած Skoda մակնիշի 918 ԼՏ 62 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Վահագնի թաղամասի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը, որից հետո հայտնվել ճանապարհի հանդիպակաց գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Վահագնի թաղամասի անվտանգության ծառայողները, իսկ հետո արդեն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներից 2-ին դուրս են բերել փրկարարները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել են Ճանապարհային ոստիկանության1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ քննիչ Համզոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչև էլեկտրասյանը բախվելը Skoda-ն բախվել է նաև Ford Transit մակնիշի ավտոմեքենային: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Skoda-ի ու Ford-ի վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր