Երևանում հայտնաբերվել է օձ
Հուլիսի 16-ին, ժամը 18.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբի փողոցի թիվ 1/1 տան բակում նկատվել է օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք: