211652_close_icon
views-count127035 դիտում article-date 09:19 08-12-2018

Ինքնասպանություն՝ Երևանում. Նոր Նորքում գործող «Հայաթ հոթել»-ում հայտնաբերվել է նշված հոթելի 33-ամյա տնօրենի դին. կա վիրավոր. հայտնաբերվել է նաև ավտոմատ և արյունոտված դանակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի վերջնամասում՝ ժողովրդին հայտնի «քանդված կամրջի» հարևանությամբ գործող «Հայաթ հոթել», որտեղ սենյակներից մեկում, հատակին հայտնաբերվել է կնոջ դի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված հոթելի առաջին հարկում հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Անժելա Ի.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վերջինը մահացել է ծնոտի մասում ստացած հրազենային վնասվածքից։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Լաչինյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Միքայել Այվազյանի գլխավորությամբ։ Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, ժամը 04։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվում, որ «աջ արմնկային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Ն.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել նշված հոթելից։ Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրում հայտնաբերել են «ԱԿՍ» տեսակի 5.45 մմ տրամաչափի հրազեն, 4 հատ կրակված և 1 հատ չկրակված պարկուճ և 2 հատ դանակ, որոնցից մեկը՝ խոհանոցային։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջին հարկի մի քանի սենյակներում՝ թե հատակին, թե պատերին, արնանման հետքեր էին, իսկ այն սենյակում, որտեղ հայտնաբերվել է դին, պատերին առկա էր կրակոցի հետքեր։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վ. Ավագյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ նույն բաժնի ավագ քննիչ Ազատ Դանիելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել, որը պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը նշված հոթելի տնօրենն էր։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերված ավտոմատը իրավապահներն առգրավել են և դրա օրինականությունը պարզելու համար ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 166+
166+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր