25314 դիտում
21:06 16-07-2016
Արտակարգ վթար Կոտայքի մարզում․ 38-ամյա վարորդը Nissan Pathfinder-ով կոտրել է Եղվարդ քաղաքն ու հարակից գյուղերը սնուցող գազախողովակը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Գերասիմ Հայրապետյանը Երևան-Եղվարդ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում, իր վարած Nissan Pathfinder մակնիշի 55 RP 885 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճանապարհով անցնող գազատար խողովակին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես տեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Եղվարդ քաղաքի Նաիրիի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժիշկների օնգնությունից՝ հայտարարելով, որ վթարի պատճառով վնասվածքների չի ստացել։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 3-րդ վաշտի աշխատակիցները, հետաքննիչ՝ Վահե Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվ են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի ԳԳՄ-ի Նաիրիի տեղամասի 1-04 վթարային ծառայության աշխատակիցները, պետի տեխնիկական գծով տեղակալ՝ Վահագն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Հարվածի արդյունքում կոտրվել են Եղվարդ քաղաքն ու հարակից գյուղերը սնուցող գազախողովակը, ինչի պատճառով էլ ժամանակավորապես դադարեցվել է նշված հատվածների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցները ձեռնակրում են ահրաժեշտ գործողություններ, որպեսզի վերանորոգվի վթարված գազախաղովակն ու սյուները, և բնակչությանը մատակարարվի գազ։
Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է անվադողի պայթելը, ինչից հետո վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը։
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+