29856 դիտում
13:55 20-09-2023
Արտակարգ իրավիճակ Մասիսում․ «Գազպրոմ Արմենիայի» փնթի ու ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում ճանապարհաշինարարը վնասել է գազախողովակը․ քաղաքն ու մի քանի գյուղեր գազազրկվել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Մասիս քաղաքում՝ ժողովրդին հայտնի «Երկրապահի» փողոցում, 1 տարի ձգվող ճանապարհը կառուցապատողները աշխատանքներ կատարելիս ծանր տեխնիկայով փորելիս անզգուշաբար վնասել են ճանապարհով անցկացված պլաստմասե գազախողովակը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն սկսվել է ուժեղ գազի արտահոսք ու ժամանակավորապես դադարեցվել է գազամատակարարումը Մասիս քաղաքի ու հարակից գյուղերի բնակիչներին, մինչև որ «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի պատասխանատուները վթարը վերացնեն ու գազամատակարարումը վերականգնվի։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին․ «Գազախողովակը անցկացված է բավականին թերի և ոչ ճիշտ։ Ասֆալտից գազախողովակը տեղադրվել է 30-ից 40 սմ խորությամբ, մինչդեռ պետք է այն լիներ 1 մետր 60 սմ խորության մեջ՝ հատուկ պաշտպանիչ պարագաներով, սակայն «Գազպրոմ Արմենիայի» պատասխանատուները մինչ շահագործման են հանձնել գազախողովակը, պարտավոր էին ստուգեին, թե արդյոք պահպանված են շահագործման նորմերը՝ այդ թվում անվտանգության, ու դա չեն արել, իսկ թե ինչու, դա էլ թողնում ենք սառը ուղեղով դատող մարդկանց»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+