211652_close_icon
views-count38983 դիտում article-date 12:22 20-07-2019

Արտակարգ դեպք Երևանում. տրակտորը տապալել է Երևանը սնուցող հսկայական գազախողովակը. շնորհիվ «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի՝ գազամատակարարումը մի քանի թաղամասերում և առողջապահական հիմնարկներում չդադարեցվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 19-ին, արտակարդ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին, դեռևս անհայտ պայմաններում, տրակտորը բախվել է Բագրատունյաց 28/1 հասերի դիմաց տեղադրված 500 դմ գազատար խողովակին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բախման պատճառով Երևանը սնուցող մայրուղու գազատար խողովակը կոտրվել է, ինչի պատճառով էլ սկսվել է գազի արտահոսք: Օպերատիվորեն ժամանած «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները ՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ տևական ժամանակ հսկայական աշխատանքների արդյունքում կարողացան վերացնել թերությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի ԳԳՄ-ի Շենգավիթի մասնաճյուղի աշխատակիցները մինչև կեսգիշեր աշխատանքներ էին կատարում ու եթե նրանք օպերատիվ չգործեին, մայրաքաղաքի մի քանի թաղամասեր, հիմնարկ-ձեռնարկարություններ, այդ թվում՝ առողջապահական ու սննդի կենտրոններ, մնալու էին առանց գազ: Դեպքի վայր են ժամանել նան Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, ովքեր պարզում են, թե ով է եղել տրակտորիստը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր