211652_close_icon

Մանկական ուրախ ծրագիր՝ Նուբարաշեն վարչական շրջանում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1955 դիտում article-date 18:30 16-07-2016
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հարակից հատվածում տեղի է ունեցել «Ողջույն Նուբարաշենից» խորագրով մանկական ուրախ ժամանցային միջոցառումը: Միջոցառման ընթացքում կազմակերպված համերգային ծրագրին ելույթ են ունեցել հայտնի ու սիրված պատանի երգիչներ, ինչպես նաև վարչական շրջանի Նուբարաշեն մարզամշակութային կենտրոնի սաներն ու պարախմբերը: Ուրախ տրամադրությունն ապահովել են նաև միջոցառման մասնակից խաղավար-ծաղրածուները: Կազմակերպվել են նաև տարբեր խաղ-մրցույթներ: Միջոցառման մասնակից երեխաները ուրախությամբ նշել են, որ բազմաթիվ համերգներն ու ուրախ ծրագրերը ամառը մայրաքաղաքում դարձնում են հետաքրքիր և անմոռանալի: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր