«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը մանկական ժամանցային ուրախ ծրագիր կներկայացվի Նուբարաշեն վարչական շրջանում
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վաղը՝ հուլիսի 15-ին, մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգու հարակից հատվածում ժամը 19:00-20։00-ը տեղի կունենա «Ողջույն Նուբարաշենից» ծրագիրը:
Մանակական ուրախ ժամանցային միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան հայտնի ու սիրված պատանի երգիչներ, ինչպես նաև վարչական շրջանի Նուբարաշեն մարզամշակութային կենտրոնի սաներն ու պարախմբերը: Ուրախ տրամադրություն կապահովեն նաև միջոցառման մասնակից խաղավար-ծաղրածուները:
Նշենք, որ «Երևանյան ամառ» ծրագրի հիմնական նպատակն է ամառային արձակուրդները մայրաքաղաքում անցկացնող երեխաների առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելը:
Ի դեպ, «Երևանյան ամառ 2016»-ի շրջանակում մանկական միջոցառումներ են անցկացվում Երևանի բոլոր վարչական շրջաններում: