Վաղը Նուբարաշեն վարչական շրջանում տեղի կունենա «Գունագեղ ամառ Նուբարաշենում» ուրախ մանկական համերգային ծրագիրը
Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով օգոստոսի 11-ին՝ ժամը 19:00-21:00-ն, մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի Կենտրոնական զբոսայգու հարակից տարածքում կանցկացվի «Գունագեղ ամառ Նուբարաշենում» ուրախ մանկական համերգային ծրագիրը:
Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Գունագեղ ամառ Նուբարաշենում» մանկական համերգային ծրագրին: