Թուրքիայում հեղաշրջման փորձը տապալվել է. Էրդողանը վերադարձել է Ստամբուլ
Թուրքիայի զինվորականների ձեռնարկած հեղաշրջման փորձը տապալվել է այն բանից հետո, երբ հազարավոր մարդիկ արձագանքել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` իրեն աջակցելու կոչին:
Թուրքիայի որոշ բնակիչներ sms հաղորդագրություններ էին ստացել Թուրքիայի նախագահ Էրդողանի անունից՝ փողոց դուրս գալու կոչով:
Տասնյակ ապստամբ զինվորներ թողել են իրենց տանկերը Ստամբուլում, նշում է Reuters գործակալությունը:
Էրդողանը, ով հանգստանում էր երկրի հարավարևմտյան ափին, հեղաշրջման փորձից հետո վերադարձել է Ստամբուլ: Նա Աթաթուրքի անվան օդանավակայանում ասուլիս է տվել։
[url=https://shamshyan.com/hy/article/2016/07/16/90552/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է արվել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ զինվորականների մի խումբ փորձել է տապալել երկրի կառավարությունը: Մայրաքաղաք Անկարայում հնչել են կրակոցներ: Ականատեսները պատմել են, որ քաղաքի վրայով թռչել են կործանիչներ ու ուղղաթիռներ:
Միևնույն ժամանակ Ստամբուլում փակվել են Բոսֆորի և Սուլթան Մեհմեդ Ֆաթիհ կամուրջները, սակայն դրանից հետո կամուրջների վրայով տանկեր են անցել: Բացի այդ, թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ռազմական մի ուղղաթիռից կրակ է բացվել Անկարայում հետախուզական շտաբի շենքի ուղղությամբ:
Այս պահին արգելափակվել են Twitter, Facebook սոցցանցերը և YouTube-ը: