11282 դիտում
12:20 19-06-2017
Կայծակը հարվածել է Ստամբուլ-Թբիլիսի չվերթն իրականացնող օդանավին. այն վերադարձել է օդանավակայան
Ստամբուլ-Թբիլիսի չվերթն իրականացնող Atlas Global ընկերության ուղևորատար օդանավը հայտնվել է կայծակի հարվածի տակ և հարկադրված է եղել վերադառնալ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան, հաղորդում է Ria Novosti-ն։
Ուղևորների խոսքով՝ կայծակը հարվածել է օդանավին թռիչքից 10-20 րոպե անց, ինչից հետո օդաչուական կազմը որոշում է կայացրել վերադառնալ օդանավակայան։
«Թռիչքից 10-20 րոպե հետո նկատվեց ուժեղ լույս, և կայծակը հարվածեց։ Դրանից հետո խնդիրներ առաջացան, և օդաչուն որոշեց վերադարձնել օդանավը օդանավակայան»,-լրագրողներին պատմել է ուղևորներից Դավիդ Լոլաձեն։
Մեկ այլ ուղևորի՝ Կոտե Մատիտաշվիլիի խոսքով՝ տուժածներ չկան, սակայն ամենայն հավանականությամբ օդանավը վնասվել է։
Նմանատիպ նյութեր
1802 դիտում
10:43 08-02-2014
Փորձել են Խարկով-Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավի ուղղությունը փոխել դեպի Սոչի
1078 դիտում
16:10 21-10-2023
Սոչի-Թբիլիսի չվերթն իրականացնող ինքնաթիռը խափանվել է, զբոսաշրջիկները մի քանի ժամ մնացել են ինքնաթիռում
7976 դիտում
14:10 10-04-2022
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը արգելակման խնդրի պատճառով վերադարձել է Մոսկվա
Այս բաժնից
1024 դիտում
21:10 26-12-2024
Ռուսաստանին և Ադրբեջանին թույլ չեն տա մասնակցել ինքնաթիռի կործանման քրեագիտական հետաքննությանը
832 դիտում
20:04 26-12-2024
Թուրքիան կհամագործակցի Սիրիայի հետ պաշտպանության ոլորտում
802 դիտում
19:25 26-12-2024
Բոսնիայի անվտանգության նախարարը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով