Թուրքիայում զոհերի թիվը հասել է 90-ի. կա ավելի քան 1500 ձերբակալված
Թուրքիայում ռազմական հեղաշրջման շրջանակում ավելի քան 200 զինվորական է հանձնվել իշխանությանը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Նրանք բոլորը գտնվել են Թուրքիայի ՌՕՈԻ-ի գլխավոր շտաբի շենքում: Ձերբակալվածների ընդանուր թիվը հասել է 1563-ի:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 90-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 60 զոհի մասին:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/07/16/90552/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է արվել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ զինվորականների մի խումբ փորձել է տապալել երկրի կառավարությունը: Մայրաքաղաք Անկարայում հնչել են կրակոցներ: Ականատեսները պատմել են, որ քաղաքի վրայով թռչել են կործանիչներ ու ուղղաթիռներ:
Միևնույն ժամանակ Ստամբուլում փակվել են Բոսֆորի և Սուլթան Մեհմեդ Ֆաթիհ կամուրջները, սակայն դրանից հետո կամուրջների վրայով տանկեր են անցել: Բացի այդ, թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ռազմական մի ուղղաթիռից կրակ է բացվել Անկարայում հետախուզական շտաբի շենքի ուղղությամբ:
Այս պահին արգելափակվել են Twitter, Facebook սոցցանցերը և YouTube-ը: