211652_close_icon
views-count2510 դիտում article-date 23:26 15-07-2016

Հայտնաբերվել է օձ

Հուլիսի 15-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասի 14-րդ փողոցի տներից մեկի բակում՝ ծառի վրա, օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը։ Փրկարարները բռել են սահնօձ տեսակի սողունին և տեղափոխել անվտանգ տարածք։ *** Հուլիսի 15-ին, ժամը 16.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պավլովի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողունին և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր