211652_close_icon
views-count2777 դիտում article-date 22:05 15-07-2016

Անդրեյ Շեւչենկոն` Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել լեգենդար ֆուտբոլիստ Անդրեյ Շևչենկոն: Շևչենկոյի հետ պայմանագիրը ստորագրվել է 2 տարով` ևս 2 տարով երկարաձգելու պայմանով: Շևչենկոյի մարզական շտաբում կընդգրկվեն նաև իտալացիները Մաուրո Տասոտին և Անդրեա Մալդերան, ինչպես նաև Ռաուլ Ռիանչոն, որը նախկինում Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սերգեյ Ռեբրովի օգնականն էր: Նշենք, որ Շևչենկոն մարզչի պաշտոնում փոխարինեց Միխայիլ Ֆոմենկոյին, որի գլխավորությամբ Ուկրաինայի հավաքականը չափազանց անհաջող հանդես եկավ Եվրո-2016-ում` պարտվելով բոլոր երեք խաղերում և ոչ մի գոլ չխփելով:

Նմանատիպ նյութեր