211652_close_icon
views-count2260 դիտում article-date 20:30 19-06-2016

Անդրեյ Շևչենկոն կարող է նշանակվել Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Ֆոմենկոյի օգնական Անդրեյ Շևչենկոն կարող է դառնալ հավաքականի նոր գլխավոր մարզիչ: Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է բանակցություններ վարել Շևչենկոյի հետ, որը համարվում է այդ պաշտոնի գլխավոր թեկնածուն: Նշենք, որ Եվրո-2016-ից հետո Միխայիլ Ֆոմենկոն կլքի հավաքականը: Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականը Եվրո-2016-ում առաջին երկու խաղում միևնույն` 0:2 հաշվով պարտություն կրեց Գերմանիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականներից:

Նմանատիպ նյութեր