Մարիո Գյոտցեն 28 մլն եվրոյի դիմաց վերադառնում է «Բորուսիա»
Դորտմունդի «Բորուսիան» մոտ օրերս կհայտարարի Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյուտցեին ձեռք բերելու մասին:
Դորտմունդցիները Գերմանիայի հավաքականի խաղացողի համար «Բավարիային» կվճարեն» 28 մլն եվրո, իսկ Գյոտցեի հետ կկնքեց 5-ամյա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Գյոտցեն «Բորուսիայի» սան է և 2013 թվականին 37 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բավարիա», ինչը սրեց այս երկու ակումբների միջև հարաբերությունները: Առ այսօր էլ դորտմունդյան ակումբի երկրպագուների մեծամասնությունը Գյոտցեին մեղադրում է թիմին դավաճանելու մեջ: