Մարիո Գյոտցեն «Բորուսիայում» կվաստակի տարեկան 8 մլն եվրո
«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն շուտով կհամալրի Դորտմունդի «Բորուսիայի» շարքերը:
Ակումբները արդեն սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, որը կկազմի 23 մլն եվրո: Գործարքը կկայանա մինչև շաբաթվա վերջը:
«Բավարիայում» Գյոտցեի աշխատավարձը կազմում էր 12 մլն եվրո, իսկ «Բորուսիայում» այն կկազմի տարեկան 8 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Գյոտցեն 2013 թվականին 37 մլն եվրոյի դիմաց «Բորուսիայից» տեղափոխվել էր «Բավարիա»: