Մարիո Գյոտցեն ցանկանում է Դորտմունդի «Բորուսիա» վերադառնալ
«Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն շահագրգռված է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:
Ընդ որում` ըստ գերմանական լրատվամիջոցների, Գյոտցեն ցանկացել է իր նախկին ակումբ վերադառնալ դեռևս նախորդ տարվա ամռանը: Այժմ «Բորուսիան» ինքն է մտադիր մրցաշրջանի ավարտից հետո վերադարձնել Գյոտցեին:
Հիշեցնենք, որ 2013թ. 23-ամյա ֆուտբոլիստը 37 միլիոն եվրոյի դիմաց «Բորուսիայից» տեղափոխվեց «Բավարիա»: Այս մրցաշրջանում Գյոտցեն «Բավարիայի» կազմում մասնակցել է ընդամենը 8 խաղի, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: