211652_close_icon
views-count18708 դիտում article-date 15:33 15-07-2016

«Տղանե՛ր, այսպես գնաց` մեզ բոլորիս կսպանեն այդ դիտանցքից, պետք է դիմացի բարձունքը գրավենք». լուսանկարներ, տեսանյութ.168.am

Մայիսի 17-ին, ժամը 00։50-ի սահմաններում Արցախում զոհված ժամկետային զինծառայող, 1996թ. ծնված Խաչատուր Հարությունյանը Շիրակի մարզի Լուսաղբյուր համայնքից էր։ Խաչատուրը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ։ Առաջին կիսամյակն ավարտելուց հետո զորակոչվել էր Զինված ուժեր։ Ամիսներ անց կավարտեր ծառայությունը։ Նա իրենից փոքր քույր ունի։ [b]«Ծնված օրվանից երազանքներ կային. Մահվան օրվանից բոլորը փշրվեցին» [/b] [img]/ups/images/0442892001468582150849952.jpg[/img] «Խաչատուրս փոքր հասակից առանձնանում էր իր համեստ, հանգիստ բնավորությամբ։ Ոչ մի դժվարությունից չէր փախչում։ Գյուղական կյանք էր, չէր խուսափում ֆիզիկական աշխատանքներից։ Ոչ միայն իմ, այլև համագյուղացիների, համայնքի անդամների խոսքից դուրս չէր գալիս։ Համեստորեն լսում էր։ Առանձնանում էր պարփակվածությամբ։ Իր ներքին խնդրով չէր կիսվում, ուզում էր անձամբ լուծել իր խնդիրը»,- որդու մասին պատմելով` ասում է հայրը` Վարդան Հարությունյանը։ Խաչատուրի հայրը պատմում է, որ դպրոցն ավարտելուց հետո որդին ընդունվել է Տնտեսագիտական համալսարան, սովորել հաշվապահական բաժնում։ Մասնագիտությունը Խաչատուրն էր ընտրել. «Ես մանկավարժություն խորհուրդ տվեցի, ասաց` չէ՛, պա՛պ։ 11-րդ դասարանում էր, կինս հարցրեց` Խաչատո՛ւր ջան, չե՞ս սիրահարվել։ Ասաց` չէ՛, մա՛մ, ես գիտությանն եմ սիրահարվել։ Մայրն ասում էր` ես անհանգստացած եմ, որ չես սիրահարվել։ Ասում էր` մա՛մ, ես սիրահարվել եմ, բայց` գիտությանը։ Շատ էր ձգտում սովորել։ Ամեն ինչ կիսատ մնաց…»։ [img]/ups/images/028697700146858217925112.jpg[/img] [img]/ups/images/0286503001468582180630495.jpg[/img] [img]/ups/images/0165345001468582186608571.png[/img] Առաջին կիսամյակն ավարտելուց հետո` 2015թ. հունվարի 28-ին, Խաչատուրը բանակ է զորակոչվել։ «Մինչև 6 ամիսը լրանալը շնորհակալական թերթիկ եկավ։ Սերժանտական կուրսերի էր գնացել, սերժանտի կոչմամբ վերադարձել Ջեբրաիլ։ Զանգում էր։ Ազատ ու հանգիստ էր իրեն զգում։ Մեզ էր հանգստացնում` հանգի՛ստ եղեք, ամեն ինչ լավ կլինի»։ Խաչատուրի հայրը պատմում է, որ որդին ծառայությունից երբեք չի դժգոհել, իրեն միշտ հանգստացրել է, ասել, որ ամեն ինչ լավ կլինի։ «Դժվարությունների մասին մենք ոչինչ չենք իմացել, ոչինչ չի ասել։ Հեշտությամբ ու հանգիստ է տարել դժվարությունները»,- ասում է Խաչատուրի հայրը։ Վարդան Հարությունյանի խոսքով` որդին ակտիվ մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, ինչի մասին վկայում են մարտական ընկերների, կամավորների պատմությունները. «Պատմում են, որ նա շատ ակտիվ մասնակցել է։ Նույնիսկ այդ չորս օրվա պատերազմի ընթացքում անցել է պաշտպանիչ շերտից այն կողմ, դիտարկել ու հաղորդել, թե ինչ է կատարվում։ Դիտակետն իրեն չի բավականացրել` տեսնելու համար, թե ինչ է կատարվում, պաշտպանիչ շերտն անցել է։ Այսինքն` արհամարհել է մահն ու անցել է։ Ակտիվ մասնակցություն է ունեցել. չի վախեցել ո՛չ մահից, ո՛չ թշնամուց»։ [img]/ups/images/089549600146858225516636.jpg[/img] Այդ օրերին 3 օր հարազատները կապ չեն ունեցել Խաչատուրի հետ։ «Ապրիլի 3-ին անհանգստացա, զանգեցի զորամաս, կապվեցի հրամանատարի հետ, ասաց, որ իր հետ ամեն ինչ նորմալ է, երեկոյան ձեզ կզանգի։ Ապրիլի 3-ի երեկոյան միայն խոսել եմ իր հետ։ Հանգիստ էր։ Նույնիսկ այդ ժամանակ չէր ասում։ Մտածում էր, թե մենք չգիտենք։ Ընդհանրապես չի դժգոհել։ Մենք երբեք չենք իմացել` դժվարություններ ունեցե՞լ է, թե՞ ոչ»։ Խաչատուրի հոր խոսքով` որդին որպես գնդացրորդ է ծառայել, որդուն «Կասկա» են անվանել։ [img]/ups/images/0448635001468582344801256.png[/img][img]/ups/images/0455923001468582345590391.jpg[/img][img]/ups/images/0448635001468582344801256.png[/img][img]/ups/images/0607733001468582339264170.jpg[/img][img]/ups/images/02589430014685823389238.png[/img] Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://168.am/2016/07/15/661696.html]կայքում[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր