Ադրբեջանական բանակը կորուստ ունի
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր իր երկրի զինված ուժերը կորուստ ունեն:
Ըստ այդ երկրի ՊՆ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ հուլիսի 14-ի երեկոյան Աղդամի շրջանում իբրև թե հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանական բանակի ծառայող, ավագ լեյտենանտ Թուրգյուլ Սայադ օղլու Մամեդովը:
Իսկ ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ իր բանակի սպան մահացել է ականի պայթյունի հետևանքով: