Արթուր Բաղդասարյանը հանձնարարել Է վճարել իրեն պատկանող Հ3 հեռուստաընկերության աշխատողների աշխատավարձը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանձնարարել Է վճարել իրեն պատկանող Հ3 հեռուստաընկերության աշխատողների աշխատավարձը։ Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հ3-ում ամիսներով աշխատավարձ չեն վճարում։
Այս անգամ աշխատակիցները փոխանցեցին, որ մեր հրապարակման հաջորդ իսկ օրը հեռուստաընկերությունը թեև սկսել է վճարել իրենց աշխատավարձերի կուտակված պարտքը, բայց դա արել Է մասամբ։ Եվ դեռ որոշ աշխատակիցների աշխատավարձերի մի մասը չի վճարվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]