211652_close_icon
views-count1283 դիտում article-date 13:19 14-07-2016

ԱԳ փոխնախարար Նազարյանը մասնակցեց «Հայաստան. Ստեղծենք միասին» ծրագրի աշխատանքներին

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Հայաստան. Ստեղծենք միասին» ծրագրի մեկնարկին, որն անցկացվում էր Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ: Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտում կայացած հանդիպմանը Կարեն Նազարյանը ներկայացրեց ցեղասպանության հանցագործության կանխարգելման, դատապարտման ուղղությամբ երկկողմ ու բազմակողմ հարթակներում Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը և այս ուղղությամբ ՀՀ մոտեցումներն ու դիրքորոշումները: ԱԳ նախարարի տեղակալը խոսեց Երևանում պարբերաբար անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումի» արդյունքների ու ծրագրերի մասին: Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը պատասխանեց աշխարհի տարբեր համալսարաններում սովորող հայ ուսանողների և շրջանավարտների բազմաթիվ հարցերին:

Նմանատիպ նյութեր