798 դիտում
17:53 24-11-2015
Փոխնախարար Նազարյանը մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը Բրյուսելում
Նոյեմբերի 23-ին Բրյուսելում կայացավ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցեցին վեց գործընկեր երկրների և ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ։
ՀՀ պատվիրակությունն այս ամենամյա հանդիպմանը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։
Եվրոպական Արտաքին հարաբերությունների ծառայության նորանշանակ տնօրեն Թոմաս Մեյր֊Հարթինգի նախագահությամբ անցած հանդիպման նպատակն էր քննարկել Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի արդյունքներից բխող քայլերը և Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման գործընթացը։
ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն իր ելույթում գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի կողմից արված առաջարկություններն արտացոլվել են ԵՀՔ վերանայման փաստաթղթում, մասնավորապես, ԵՄ կողմից գործընկեր պետությունների նկատմամբ տարբերակված մոտեցման որդեգրումը, ինչը հնարավորություն կտա լիովին օգտագործել կողմերի ներուժն ու կարողությունները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ԵՄ-ի հետ համագործակցությունը առաջ մղելու համար։
Հայաստանի արտգործնախարարի տեղակալը կարևորեց տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջև համագործակցության խթանումը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին զարգացումներին, այդ թվում՝ նոր իրավական փաստաթղթի շուրջ Երևանի և Բրյուսելի միջև մեկնարկելիք բանակցություններին ու ԵՄ մի շարք ծրագրերին Հայաստանի մասնակցության հետ կապված հարցեր։
Հանդիպման մասնակիցները նաև մտքեր փոխանակեցին Թբիլիսիում նոյեմբերի 26-ին կայանալիք ԱլԳ անդամ երկրների արտգործնախարարների ոչ-պաշտոնական երկխոսության օրակարգին։
Նմանատիպ նյութեր
2595 դիտում
17:48 28-04-2017
ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Այս բաժնից
757 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2116 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
748 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար