211652_close_icon
views-count2044 դիտում article-date 09:42 14-07-2016

Նավթի գներն կտրուկ անկումից հետո այսօր բարձրացել են

Նավթի համաշխարհային գները դրական դինամիկա են ցուցադրում այսօր առավոտյան այն բանից հետո, երբ նախօրեին ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունը երկրում բենզինի ծավալների կտրուկ ավելացման մասին հաղորդագրություն տարածեց և նավթի գներն ավելի քան 5%-ով ընկան: Մոսկվայի ժամանակով ժամը 06:57-ի դրությամբ Brent նավթի սեպտեմբերյան մատակարարումների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում ավելացել է 1.23 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 46.83 ԱՄՆ դոլար: WTI տեխասյան թեթև նավթի օգոստոսյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 1,45 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 45,40 ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր