Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Լևանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող» Լևան Փերաձեին` առավել հայտնի Լևան մականվամբ: Այս մասին հայտնում է Gazeta-ն:
ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հայտնել է, որ քրեական հեղինակության հետ միասին իրավապահները ձերբակալել են նաև խմբի 8 մասնակիցների:
Ոստիկանությունում հայտնել են, որ կասկածյալները ձերբակալվել են բանկային անօրինական գործունեության գործի շրջանակում: Նախնական տվյալների համաձայն` նրանք սահմանից դուրս են բերել խոշոր չափի գումար:
ՆԳՆ-ն իր պաշտոնական կայքում տեղադրել է Լևանի ձերբակալման պահին արված տեսանյութը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/07/12/90244/]Հիշեցնենք[/url], որ նախօրեին ՌԴ իրավապահները դրամաշորթության կասկածանքով ձերբակալել էին «օրենքով գող» Զախարիա Կալաշովին՝ առավել հայտնի «Շաքրո Մոլոդոյ» մականվամբ: Տեղի ունեցածը անսպասելի էր եղել հենց Կալաշովի համար: