211652_close_icon
views-count4523 դիտում article-date 11:18 18-01-2014

Մոսկվայում ձերբակալվել է ադրբեջանցի «օրենքով գող» Խրամոյ Նազիմը. տեսանյութ

Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի հետաքննչական ծառայությունն ավարտել է քրեական աշխարհի ներկայացուցիչներից մեկի՝ Նազիմ Ղումբաթովի (մականունը՝ Խռամոյ Նազիմ) գործով նախնական հետաքննությունը: Նրա դեմ քրեական գործ է հաևրուցվել ՌԴ քր.օր-ի 105 հոդվածի 2-րդ մասով (1-ից ավելի դիտավորյալ սպանություն) և 222 հոդվածով (զենքի ապօրինի օգտագործում): Ղումբաթովը Մոսկվա է ժամանել 1990-ականներին: ՌԴ իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ Խռամոյի «քիլերական» ծառայություններից բազմաթիվ ադրբեջանցիներ էին օգտվում, և չնայած նրա գործած բազմաթիվ սպանություններին, նա մշտապես խույս է տվել դատարանի առաջ կանգնելուց փաստերի բացակայության պատճառով: Խռամոյի «քրեական կարիերան» սկսվել է հայտնի «քրեական հեղինակություն» Ռովշան Լենկորանսկու հետ ծանոթությունից (Ռովշան Ջանիև): Վարկած կա, ըստ որի նա եղել է Լեմկորանսկու «շրջանային կիլերը»: Ենթադրվում է, որ հենց Խռամոյի ձեռքով են սպանվել տասնյակ մարդիկ: Սակայն հետաքննչական ծառայությունը նրա նկատմամբ այլ մեղադրանքներ ներկայացրեցին. Նա մեղադրվեց Մոսկվայի Օդենցովի շրջանում հրազենով 4 անձանց սպանութւյան մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր