211652_close_icon
views-count2641 դիտում article-date 20:47 13-07-2016

«Բժշկություն և առողջապահություն» աշխատանքային խումբը «Վարդանանց» բժշկական կենտրոնից տեսակապով հեռաբուժության ևս մեկ փորձ իրականացրեց

Հուլիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ իրականացվող աշխարհի առաջատար ԲՈՒՀ-երի ուսանողների, շրջանավարտների և երիտասարդ գիտնականների «Հայաստան. Ստեղծենք միասին» առաջին երիտասարդական հավաքի շրջանակներում «Բժշկություն և առողջապահություն» աշխատանքային խումբը «Վարդանանց» նորարական բժշկական կենտրոնից տեսակապով հեռաբուժության ևս մեկ փորձ իրականացրեց: Ծրագրի մասնակիցները երկրորդ անգամ հեռակապով միացան Լոռու մարզի Գարգար գյուղ մեկնած աշխատանքային խմբի մյուս անդամների հետ: Գարգարումից տեղի հիվանդների մասին տեղեկատվություններ տրամադրվեցին, որոնց համաձայն՝ նրանց կախտորոշեն, և որոշում կկայացվի նրանց բուժման վերաբերյալ: Աշխատանքներն իրականացնող ուսանողների խմբին միացան Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության բաժնից ևս մի քանի ուսանողներ, ովքեր արդեն 3 շաբաթ է, ինչ իրենց ուսումնական պրակտիկան են անցկացնում «Վարդանանց»-ում: Կենտրոնի տնօրենի առաջին տեղակալ, խմբի աշխատանքները համակարգող բժշկուհի Նարինե Գրիգորյանը «Բժշկություն և առողջապահություն» աշխատանքային խմբին միացած երիտասարդներին հանգամանալից ներկայացրեց ծրագրի իրագործման կարևորությունը, նպատակներն ու նոր առաջարկները: Խմբի համակարգողը նշեց. «Ծրագրին մասնակցում են աշխարհի տարբեր համալսարաններում սովորող, ինչպես նաև Հայաստանի բժշկական հաստատությունների ուսանողներ: Հայաստանում սովորողներից հիմնականում ներգրավված են 3-րդ կուրսեցիներ, ուստի ես առաջարկեցի, որպեսզի ծրագրին մասնակցեն նաև բարձր կուրսերում սովորողներ, ովքեր իրենց մասնագիտական գիտելիքներով կօգնեն 3-րդ կուրսեցիներին»: Աշխատանքային 3-րդ օրն առավել գործնական էր, ուսուցողական: Ներկայացվեցին բժշկական սարքավորումներից օգտվելու կանոնները, համացանցում Լոռու մարզի Գարգարից ստացվող տվյալների բազայի ստեղծման մեխանիզմները, առցանց բժշկական խորհրդատվություն ստանալու, տալու, հարցումներ անելու ձևաչափը և այլն:

Նմանատիպ նյութեր