Հեռահար բժշկություն Հայաստանում
Երևանի հիվանդանոցների բժիշկների մոտ բուժվելու կամ խորհրդատվություն ստանալու համար այլևս կարիք չկա հասնել մայրքաղաք: Բավարար է տեսակապ հաստատել: Հեռաբժշկությունը սկսում է գործել նաև Հայաստանում: Մեր երկիրը միակն է ԱՊՀ-ում, որտեղ համակարգը ներդրվում է Խորհրդարանի որոշմամբ: Աջակցում է Հնդկաստանը: Առողջապահության ազգային ինստիտուտում օնլայն բժշկության մասին քննարկմանը մասնակցել են նաև մարզային հիվանդանոցների մասնագետները:
Պայմանագրով նախատեսված է օնլայն բժշկությունը ներդրնել Հայաստանի 11 հիվանդանոցներում: Հեռավոր մարզերում ու Հայաստանի սահմաններից դուրս բժիշկները կաշխատեն միասին: Օնլայն կշփվեն կոլեգաների հետ ու հիվանդների օնլայն բուժում ու խորհրդատվություն կանցկացնեն:
Հեռաբժշկության ոլորտում Հնդկաստանը մեծ փորձ ունի: Հնդիկ մասնագետները պատրաստ են այն փոխանցել հայ գործընկերներին: Պայմանագրով նախատեսվում է նաև հեռաբժշկության տեխնիկական աշխատողների վերապատրաստում և ծրագրային ուսուցում:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33393]Armnewstv.am[/url]