Կկայանա «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2015» ցուցահանդեսը
LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը մարտի 27-ից 29-ը կանցկացնեն 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2015»:
Այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունն է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումների մեծ քանակությունը, խոշոր բժշկական կենտրոնների մասնակցությունը, ինչպես նաև այս տարի ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդես: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա միջազգային ատամնաբուժական ֆորում «XXI-րդ դարի ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՆ» խորագրով: